Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին Ստրասբուրգում կարծես թե ծանր օրեր են սպասվում ու դատելով ամեն ինչից՝ Ադրբեջանը չի հաշտվի Եվրոպայի խորհրդր խորհրդարանական վեհաժողովում իրար հետեւից կրած երկու անհաջողությունների հետ:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Թուրքիայի պատվիրակությունը դիմել է ԵԽԽՎ նախագահին՝ մեծացնելու իր երկրի պատվիրակության կազմը: Թուրքիայի հիմնական կազմն այս պահին 12 հոգանոց է, փոխարինող կազմը եւս 12: Բանն այն է, որ երկրների պատվիրակությունների կազմը կախված է տվյալ երկրի բնակչության թվից, եւ Թուրքիան իր դիմումում հիմնավորել է, որ իր բնակչության թիվն աճել է: Ըստ այդմ՝ Թուրքիան կմեծացնի նաեւ իր անդամավճարը:

Թուրքիան տարեկան ավելի քան 20 մլն եվրո անդամավճար է մուծելու ԵԽԽՎ-ին եւ ըստ ամենայնի՝ կդառնա Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր «հարկատուն» ԵԽԽՎ-ում՝ իր բոլոր հետեւանքներով՝ ազդեցության ավելացում, ձայնի ավելացում եւ այլն:
Թե ի՞նչ է սա նշանակում՝ թերեւս հարկ չկա մանրամասնելու:

Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթուղթ դնել շրջանառության մեջ, որն անելու է մոնիտորինգի հանձնաժողովում Ադրբեջանի ջանքերով ջանքերով վերջերս ստեղծված ԵՄ անդամ երկրների միջեւ կոնֆլիկտների կարգավորման հարցով ենթահանձնաժողովի շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ