Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ֆինանսների նախարարությունից անջատել Հարկային ծառայությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն, համառորեն դիմադրում է այս ծրագրին:

Երեկ, երբ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա պատասխանեց. «Նման տեղեկատվության չենք տիրապետում»:

Իշխանական շրջանակներում նշվում է, որ Աբրահամյանի սույն ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը շատ ավելի ազդեցիկ դեմք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այնուամենայնիվ, նույն շրջանակները չեն բացառում, որ վարչապետին հաջողվի իրականություն դարձնել իր ցանկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ