Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց: Վաղ առավոտյան ոստիկանությունը ծանր տեխնիկան զրահամեքենաները եւ ջրցանները, ետ քաշեց Սահմանադրական դատարանի դիմացից դրանք տանելով մինչեւ Ազգային ժողովի շենք: Փոխարենը՝ ոստիկանությունը, անկարգությունների մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաները Բաղրամյան պողոտայի կենտրոնում երկայնակի շարելով, յուրատեսակ ցանկապատ է կառուցել: Բացի դա՝ Բաղրամյանում ոստիկանների թիվը նվազագույնի է հասցվել: Չորս ոստիկաններ հսկում են այսպես կոչված բուֆերային գոտու ելքերը, մոտ երեսուն ոստիկան էլ պահվում են ռեզերվում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց: Այս իրավիճակը շարունակվում էր մինչեւ երեկո, եւ առաջին հերթին պայմանավորված էր նստացույցի վայրում գտնվողների թվաքանակով:

Գոնե վաղ առավոտյան եւ կեսօրին ստացած տպավորությամբ կարելի է մտածել, որ նստացույցը դե ֆակտո դադարել է, եւ դրա լինելիությունը ապահովում են ոչ թե մասնակիցները, այլ աղբարկղներից կառուցված բարիկադները: Երեկոյան, իհարկե, հավաքի մասնակիցների թիվը մեծանում է բայց ոչ այնքան, որ կարողանա փոխել վերը նշված գնահատականը: Ու հիմա, ըստ էության, ցույցի մասնակիցները կարող են իրատեսական մի նպատակ ունենալ, որպեսզի ոստիկանությունը ցրի ցույցը: Սա, թերես, Բաղրամյան պողոտայի շարժումը վերակենդանացնելու միակ միջոցն է թվում այս պահին: Իշխանությունները սա կարծես թե հասկացել են եւ տպավորություն են ստեղծում, թե ցույցը ցրելու մտադրություն չունեն:

Բայց դա կեղծ տպավորություն է: Նրանք ինչ-որ պահի պիտի Բաղրամյան պողոտան բացելուն ուղղված գործողություններ անեն: Բայց հիմա սպասում են, որ նստացույցը եւ նրա շուրջ հետաքրքրությունը այնքան մարեն, դեպքի վայրում այնքան քիչ ներկայություն լինի, որ Բաղրամյան պողոտայի բացումը հնարավոր լինի առանց որեւէ լուրջ ուժային միջամտության եւ դա հակառեակցիա չառաջացնի հանրության շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ