Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ վավերացրեց ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ հունիսի 26-ին ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

200 մլն դոլարի վարկով ՀՀ-ն պետք է գնի ռուսական արտադրության զինտեխնիկա եւ ռազմամթերք: Թե հատկապես ինչ՝ գաղտնի է պահվում:

Կարծիք կա, որ եթե դրանով ՌԴ-ն հավասարեցնում կամ հավասարին մոտ է բերում ՀՀ-ի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական հնարավորությունները, Ադրբեջանին այլ բան չի մնում, քան շարունակել սպառազինությունների մրցավազքը եւ նորանոր միլիարդներ ներդնել զենքի գնման եւ ՀՀ նկատմամբ գերակայության հասնելու համար:

Ստացվում է, որ ՀՀ-ին տրված 200 մլն-ը կարող է ՌԴ համար 2-3 մլրդ լրացուցիչ պատվեր ապահովել Ադրբեջանից: Սա ոչ միայն պարզ է, այլ նաեւ՝ հանճարեղ. Երկու հարեւան եւ խղճուկ պետություններ իրար հետ թշնամացած կերակրում ու պահում են մեծ ու անհամեմատ հզոր մեկ այլ պետության, մեկը՝ իր նավթային պաշարները վաճառելով, մյուսը՝ վարկեի ու տոկոսների տակ մտնելով: Իսկ այդ մեծ պետությունը ժամանակ առ ժամանակ հրահրում  եւ բորբոքում է այդ թշնամությունը եւ հրճվում իր խելքով ու մտքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ