Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բաղրամյանի պայքարը «հորով-մորով» անելուց հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց բաղձալի երազանքին՝ սահմանադրական բարեփոխումներին: Այս ընթացքում, երբ ցուցարարները եւ աղբամանները «չոքել» էին Սահմանադրական դատարանի դռանը, ՍԴ-ում, ԿԸՀ-ում եւ ՀՀԿ-ում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում աշնանն սպասվելիք հանրաքվեի ուղղությամբ:

ՀՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում լիցենզիա ստանալու համար դասընթացների է ուղարկել մեծ թվով ՀՀԿ-ականների եւ այժմ ունի 15 հազար 684 լիցենզավորված՝ հանրաքվեի եւ Աժ ընտրությունների համար ԸԸՀ-ներում աշխատելու համար: Ընտրատեղամասերը թվով 1900-ն են: Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ն ունի ընդամենը 3 հազար լիցենզավորված, մյուսները՝ շատ ավելի քիչ, ոմանք ընդհանրապես չունեն: Իսկ հանձնաժողովները պետք է կազմավորվեն բացառապես լիցենզավորված անձանցից, եւ եթե որեւէ կուսակցություն չկարողանա լրացնել տեղերը, լիցենզիա ունեցող այլք, կոնկրետ ՀՀԿ-ն՝ մեծ սիրով կանի դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ