Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ մեկնարկում է ամառային հանգստի սեզոնը, Նոր Նորքի մի քանի զանգվածների բնակիչները պետք է ամռան տապին երազեն լողանալու, լվացք անելու, ճաշ եփելու ու առհասարակ, խմելու ջուր ունենալու մասին։ Իսկ միակ պատճառն այն է, որ իր աշխատանքն է սկսում «Ջրաշխարհ» զվարճանքների համալիրը։ Համենայնդեպս, Մասիվի բնակիչները իրենց ջուր չունենալը պատճառաբանում են բացառապես սեզոնին «Ջրաշխարհի» աշխատանքների վերսկսումով։

«Բա ո՞նց է լինում, որ տարվա մյուս եղանակներին նորմալ ջուր ունենք, բայց հենց ամառը գալիս է, «Ջրաշխարհը» սկսում է իր աշխատանքը, մեր ջրերը կտրվում են։ Ով ինչ ուզում է ասի, այստեղ ուրիշ ոչ մի տրամաբանական բացատրություն չկա»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Նոր Նորքի առաջին զանգվածի բնակչուհի Ռուզաննան։ Հարակից շենքի բնակիչներից մեկն էլ պատմեց, որ ջուր չունենալու պատճառով բնակիչներից շատերը բնական կարիքները հարկադրված հոգում են տոպրակների մեջ ու նետում աղբանոցը, ինչը սարսափելի հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ է ստեղծում տարածքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ