Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրում շարունակվում է «Հիսուսի մանուկներ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, թմրանյութի գործով 1,5 տարի կալանավորված, այնուհետեւ արդարացված Գագիկ Հարությունյանի եւ մարզպետի հակասությունը: Թեեւ արդարացվելուց հետո բժիշկը պետք է վերականգնվեր իր աշխատանքում, դա չեղավ: Նա չհաշտվեց դրա հետ եւ Արմավիրի մարզպետի՝ իրեն ազատելու ու պայմանագիրը լուծելու վերաբերյալ կարգադրությունը վիճարկեց դատարանում։

Այժմ դատաքննություն է գնում: Բայց մարզպետը որոշել է հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել, այն կկայանա հուլիսի 30-ին: Մրցույթին մասնակցելու դիմումների վերջնաժամկետը հուլիսի 30-ն է, դիմել է Գագիկ Հարությունյանը, ինչպես նաեւ հիվանդանոցի տնօրենի տեղակալը՝ Գայանե Սահակյանը:

Մեզ ասացին, որ մարզպետը շատերին է կոչ արել մասնակցել մրցույթին, սակայն նրանք հրաժարվել են՝ ասելով, թե «այդ տեղի համար Գագիկը կռիվ է տալիս, ճիշտ չէ խառնվելը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ