Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հուլիսի 20-ին պետք է տեղի ունենար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝Տիգրան Խաչատրյանի եւ տուժող Հարություն Զաքարյանի առերեսումը: Սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել ՀՀ քննչական կոմիտե:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Խաչատրյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե եւ տեղեկացրել է, որ առերեսմանը չի ներկայացել, քանի որ իր փաստաբանը Հայաստանում չէ:

Տիգրան Խաչատրյանը քննչական կոմիտեից չորս օր ժամանակ է խնդրել, որպեսզի դրանից հետո փաստաբանի հետ ներկայանա առերեսման: Տ. Խաչատրյանի հետագա ճակատագիրը հիմնականում կախված է հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքներից եւ այդ առերեսումից: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Խաչատրյանների ընտանիքը փորձում է հնարավորինս «լավ» պատրաստվել այդ քննչական գործողությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ