Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ լարվեց, եւ, ի տարբերություն հրադադարի ռեժիլյի խախտման նախորդ դեպքերի, այս անգամ ադրբեջանական կողմը օգտագործել էր հրետանային, խոշոր տրամաչափի գնդացրային տեսակի զինատեսակներ, ինչպես նաեւ՝ նռնականետներ: Բարեբախտաբար հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չի ունեցել:

Անցած տարի, երբ հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց, Հայաստանի պաշտոնյաները սկսեցին մեկը մյուսի ետեւից այցելել սահման եւ զինվորական շորերով «սելֆիներ» (ինքնանկար) անել: Ուստի կարելի է ակնկալել, որ առաջիկա օրերին մենք նորից ականատես կլինենք պաշտոնյաների «սահմանային սելֆիներին»:

Բայց քանի դեռ վտանգը մեծ է, սելֆիներն ուշանում են. նրանք իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ