Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական սեռական շահագործման (թրաֆիքինգ) գործը: Հայտնի թրաֆիքյոր Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում, Հայաստանում բնակվող ավագ քրոջ՝ Բավական Խաչատրյանի օգնությամբ թե քանի կին է հավաքագրել եւ մարմնավաճառության համար հասցրել Դուբայ, հազիվ թե այս դատական քննության ընթացքում պարզվի:

Աննայի (անունը փոխված է) դժվար է այս պատմության հերթական զոհերից մեկը համարել. նա, ի տարբերության այլ կանանց, ի սկզբանե էլ գիտեր, թե ուր է գնում եւ ինչի համար: Միայն թե նախապես պայմանավորվածի փոխարեն՝ բոլորովին այլ ծառայություններ էր աղջկանից պահանջվում, եւ իր ճարպկության շնորհիվ Աննային հաջողվեց համեմատաբար շուտ վերադառնալ:

Մեզ հաջողվեց զրուցել նրա հետ, եւ Աննան ներկայացրեց հետեւյալ պատմությունը.

«Համաձայնեցի ու մեկնեցի Դուբայ, որտեղ ինձ դիմավորել է Անո անունով անծանոթ մի կին: Նա միանգամից խլեց անձնագիրս եւ տաքսի մեքենայով տարավ Նելուշի բնակարան, որտեղ բնակվել են մոտ 25 հայ ազռջիկներ. նրանք Նելուշին «Մամայ» էին ասում: Նելուշն ինձ տարավ առանձին սենյակ եւ հայտնեց, որ հաճախորդի հետ պետք է ունենամ տարբեր տեսակի սեռական հարաբերություններ, այդ թվում օրալ եւ խմբակային՝ մի քանի տղամարդու հետ:
Անակնկալի գալով՝ սկսեցի հակառակվել, բայց Նելլին ինձ ահաբեկեց, թե կվնասի Հայաստանում գտնվող հարազատներիս: Ես ասացի, որ իմ հարազատները գիտեն իմ գտնվելու վայրի մասին, եւ եթե ինձ հետն որեւէ բան պատահի, ապա մայրս կդիմի իրավապահ մարմիններին:

Սկզբում չհավատացին եւ ստիպեցին միանգամից երեք տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենամ: Ու էդպես մի քանի օր, օրը մի քանի անգամ, մինչեւ որ մի օր ինձ հաջողվեց փախչել եւ հայտնել այդ մասին իրավապահներին:
Հերիքնազի քույրն արդեն դատապարտվել է, հուսով եմ, որ ինքն էլ կստանա իրեն հասանելի պատիժը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ