Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը՝ Աբովյան փողոցի 5/5 հասցեում գտնվող իր կիսակառույցի պատճառով խնդիրներ ունի Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքի սեփականատիրոջ՝ Վոլոդյա Բեջանյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ կառույցը ավարտին չի հասցվում հենց այդ խնդիրների պատճառով: Բանն այն է, որ Գ. Ծառուկյանի կառույցն անթույլատրելի չափով մոտ է կառուցվել Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքին, եւ չի պահպանվել սեյսմիկ կար կոչվող նորմը:

Այդ հարցը դատարանի վճռով լուծվել է հօգուտ սեփականատիրոջ, սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց Բեջանյանը, այն չի կատարվում, անգործություն է դրսետրում նաեւ ԴԱՀԿ ծառայությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ