Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երկու հոգի ինչ-որ մի տեղ բանավիճում են: Մեկն ասում է՝ «Մամուլի շենքի մոտ կանգնած է սպիտակ «Նիվա», մյուսն ասում է՝ «Ոչ, այնտեղ կանգնած է սեւ «Մերսեդես»: Առաջինն առաջարկում է՝ «Գնանք, մոտենանք պատուհանին եւ կտեսնենք՝ մեզանից ով է ճիշտ»: Երկրորդը, թե՝ «Ես կարիք չունեմ մոտենալու պատուհանին, որովհետեւ ես վստահ եմ, որ իրավացի եմ, եւ այլ կերպ չի կարող լինել»:

Հայաստանում քաղաքական բանավեճը սովորաբար ընթանում է այս մակարդակով: Օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների մասին: «Ես չեմ ուզում կարդալ եւ քննարկել նախագծի նախնական տարբերակը, որովհետեւ այդ նախագծով Սերժ Սարգսյանը մտադիր է դառնալ...»: Պաշտոնը եւ դրա ենթադրվոդ «զորությունը» կախված է «չկարդացողների» եւ «չքննարկողների» երեւակայությունից: Հիրավի, եթե ես տեքստը «սկզբունքորեն» չեմ կարդում, ապա կարող եմ ենթադրել ցանկացած բան, օրինակ՝ որ նոր Սահմանադրությամբ ամենակարեւոր պաշտոնն է լինելու Շախմատի ֆեդերացիայի նախագահը, եւ նախատեսվում է, որ երկիրը կառավարվելու է Շախմատի տնից:

Հրապարակված տեքստն ընդամենը 52 համակարգչային էջ է, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկի առողջությանը կվնասի դա կարդալը: Գուցե դրանից հետո քննադատությունն ավելի համոզի՞չ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ