Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքի հերոս նախկին քաղբանտարկյալներից ոմանք վկայել են, ոթե այդ տարիներին իրենց հալածածները բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել նորանկախ Հայաստանում: Ասենք, «Հայաստանի վերամիավորման միության» անդամ, 1971 թվականին 3 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Սուրեն Մելիքյանը պատմել է. «10-րդ դասարանում մեր խմբակներից մի քանիսը մատնության հետեւանքով բացահայտվեցին… Մատնիչը հետագայում՝ խորհրդային տարիներին բարձր պաշտոններ էր զբաղեցնում ոստիկանության համակարգում: Անկախ Հայաստանում նույնպես աչքաթող չարվեց, շարունակեց պաշտոնավարել: Բարձր պաշտոններ զբաղեցրեց մաքսայինում, դարձավ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Մինչ օրս էլ պաշտոնավարում է»:

Իսկ նույն միության անդամ, 1971-ին 3,6 տարվա ազատազրկման դատապարտված Յուրի Բուդաղյանը պատմել է. «Էրեբունու բաժնում մի սրիկա ոստիկան կար՝ ավագ լեյտենանտ, որն անընդհատ բանսարկություններով էր զբաղվում, փորձում էր արհեստական դժվարություններ ստեղծել ինձ համար… Հետագայում՝ անկախ Հայաստանում այդ ոստիկանը կոչումներ ու բարձր պաշտոններ ստացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ