Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց, որովհետեւ սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։

Հիշեցնենք, որ սեփականատերն էին Ջերարդ Գաֆեսճյանը եւ Բագրատ Սարգսյանը։ Նախորդ տասը տարիների ընթացքում չեն կատարվել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը։

Խնդրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու համար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից մեր թղթակցին առաջարկել են հարցումն ուղարկել գրավոր, իսկ «Սի ԷՍ Ֆիլմզի» («Հայֆիլմի») գլխավոր տնօրեն Խաչատուր Ցոկոլակյանը, լսելով հարցը, միայն պատասխանել է. «Առանց մեկնաբանությունների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ