Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները նրան հորդորել են ձեռնպահ մնալ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջարկելուց:

Այդ նշանակման  «դեմ» արտահայտվողներն իրենց տեսակետը հիմնավորել են այն հանգամանքով, որ առանց այդ էլ Հովհաննիսյանի՝ ԱԺ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալու հանգամանքը բազմաթիվ խոսակցությունների եւ քննարկումների առարկա է դարձել: Ուստի, եթե նա նշանակվի արդարադատության նախարար, ապա այդ հանգամանքը նորանոր լուրերի եւ քննարկումների առիթ կարող է դառնալ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, համաձայնել է «դեմ տեսակետների» հետ եւ որոշել է արդարադատության նախարարի պաշտոնի համար Սերժ Սարգսյանին չառաջարկել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ