Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ նախագահի պաշտոնը թեեւ կորցնում է իր լծակների մի մասը, սակայն պատասխանատվության բեռը նվազում է՝ պահպանելով  մեծ թվով առավելություններ: Սա է պատճառը, որ այն խիստ գայթակղիչ է ոմանց համար, եւ «անգլիական թագուհի-ՀՀ նախագահ» պաշտոնի հավակնորդների պակաս չի զգացվում:

Անունների մի մասը, որոնք շրջանառվում են, չի բացառվում, որ մերձավոր շրջապատի կողմից կամ տրամաբանական վերլուծությունների արդյունքում են ասպարեզ իջեցվել:

Բայց որոշ թեկնածուներ, ասում են, իրենք են «ինքնառաջադրվել»՝ Սերժ Սարգսյանին դիմելով: Խոսքը րթուր Բաղդասարյանի, Սեյրան Օհանյանի, Բակո Սահակյանի մասին է: Թե ում վրա կկանգնի ընտրությունը, դժվար է ասել: Չի բացառվում, որ դա լինի բոլորովին այլ անձ:

Սակայն Սահմանադրությամբ սահմանվող՝ ՀՀ քաղաքացիության եւ 7 տարի Հայաստանում անընդմեջ բնակվելու ցենզը շատերին է զրկում շանսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ