Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ հայկական հեռուստաեթերում  հիմնականում հեռարձակվում են տարբեր տեսակի լոտոների ու վիճակախաղերի գովազդներ, վաղուց որեւէ մեկի համար գատնիք չէ: Հեռուստաեթերը գնալով մարդկանց կենցաղից դուրս է գալիս, ուստի առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ է գովազդվում: Բայց մյուս կողմից կյանքը ցույց է տալիս, որ եթե մարդիկ չեն գնում լոտոյի մոտ, ապա լոտոն է գալիս իրենց մոտ: Այս դեպքում խոսքը վերջերս ամեն քայլափոխին (խանութներում, բենզալցակայաններում, գազալցակայաններում) հանդիպող «Էլ լոտոյի» ավտոմատ սարքերի մասին է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ավտոմատները պատկանում են քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող եղբայրներին՝ գավառցի Արա, Ալիկ Բանդուրյաններին, որոնց «բիզնեսն» օր օրի ծաղկում ու ընդլայնվում է: Իհարկե, խաղամոլության պրոպագանդան միանգամայն համահունչ է Հայաստանի իշխանությունների արժեհամակարգին: Մարդիկ չեն կարողանում տնտեսությունը զարգացնել, լոտոներին են զարկ տալիս»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ