Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ՝ օգոստոսի 21-ին, դարձավ 64 տարեկան: Մեր տեղեկություններով, Ամենայն հայոց կաթողիկոսը խաղողօրհնեքից անմիջապես հետո մեկնել էր ռուսական առողջարանային քաղաք Կիսլովոդսկ՝ բուժման: Երեն նրա մերձավորների մի մասը պնդում էր, թե կաթողիկոսն արդեն վերադարձել է, պարզապես Վեհարան դեռ չի գնացել, մյուսներն էլ նշում էին, թե նա կվերադառնա օրերս:

Մեզ հայտնեցին նաեւ, որ կաթողիկոսը մի քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին, անգամ ամենամտերիմները տեղեկություն չունեին եւ չէին կարողանում ճշտել տարեդարձի օրն իրենց անելիքը:

Սովորաբար Գարեգին Բ-ի տարեդարձի օրը պաշտոնյաները ոչ միայն շնորհավորանքներ են հղում, այլեւ շքեղ նվերներով գնում են Վեհարան՝ շնորհավորելու: Երեկ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գարեգին Բ-ն Մայր Աթոռ չի գնացել եւ եթե անգամ Հայաստանում է, գտնվում է իր տանը:
Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոսից դժգոհություններն օրեցօր ավելանում են, հոգեւորականները դա չէին էլ թաքցնում անգամ երեկ՝ նրա ծննդյան օրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ