Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար ներիշխանական պայքարը գնալով ավելի բուռն երանգներ է ստանում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին: Եթե վարչապետի թիմին հաջողվի այդ առանցքային պաշտոնում իրենց թեկնածուին նշանակել, ապա դա կլինի շատ կարեւոր ձեռքբերում` ներիշխանական ապագա պայքարին ընդառաջ:

Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ իշխանության, այսպես կոչված, երիտթեւն էլ փորձում է ամեն կերպ կանխել Հովհաննիսյանի նշանակումը: Արդյունքում, լրատվական դաշտը ողողվել է այս պաշտոնում հնարավոր նշանակումների վերաբերյալ ներքին տեղեկությունների արտահոսքերով:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ եթե վարչապետի թիմը կոնկրետ թեկնածու ունի եւ դրա համար է պայքարում, ապա երիտթեւի համար հաղթանակը Արփինե Հովհաննիսյանի նշանակումը թույլ չտալն է, քանի որ մնացած բոլոր հնարավոր թեկնածուները փաստացի երիտթեւի ներկայացուցիչներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ