Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից, քանի որ դրանց արդյունքում իրենց վիճակը միայն կվատանա։ Դժգոհության պատճառներից մեկն այն է, որ այժմ դատավորների նշանակման հարցում մեծ դեր է ստանձնելու Ազգային ժողովը։ Դատավորները նաեւ նեղսրտած են, որ Սահմանադրական դատարանի դատավորներին նորից իրենցից բարձր կդասեն, քանի որ նրանց կենսաթոշակի գնալու տարիքը դարձյալ բարձրացնում են մինչեւ 70։

«Դատավորը դատավոր է, ինչ տարբերություն՝ ՍԴ-ո՞ւմ, վերաքննիչո՞ւմ, թե՞ առաջին ատյանում։ Նախկինում ՍԴ-ում դատավորների կենսաթոշակի տարիքը 70 էր, հետո իջեցրին մյուս դատավորների նման՝ 65, հիմա նորից բարձրացնում են, իմաստը... այդպես անհավասար պայմաններ են ստեղծում»,-ասում է մեր զրուցակիցը։ Առանց այդ էլ դատավորները դժգոհ էին, քանի որ եթե նախկինում կենսաթոշակի անցնելու դեպքում ստանում էին աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակ, այժմ այն կազմում է աշխատավարձի 55 տոկոսը, դրանից բացի՝ դատավորները զրկվել են նաեւ հավելավճարներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ