Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ԲԲԸ-ի մեղքը ապացուցելու դեպքում ՏՄՊՊՀ-ն կարող է տուգանել ընկերությանը մի քանի հարյուր միլիոն դրամի: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել կապված Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության գործունեության հետ: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի քանի հոդվածները: Առաջիկայում ՏՄՊՊՀ-ը կպարզի ընկերության գործունեության մեջ հնարավոր անբարեխիղճ մրցակցության առկայությունը», - մեր հարցմանն ի պատասխան հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։ Այսպիսով, հանձնաժողովը կպարզի, թե արդյոք «Հայասի գրուպ» ԲԲԸ-ն խախտել է բարեխիղճ մրցակցության կանոնները, շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին ինչ-որ անհասկանալի խմիչք  հրամցնելով, թե ոչ:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումների կապակցությամբ «Հայասի գրուպի» տնօրեն Մ․Մուրադյանը ՕԵԿ-ի ոչ պաշտոնական կայքին՝ «Հարթակին» հայտնել էր, որ «Հայասին» վարկ ունի, սակայն կատարում է իր վարկային պարտավորությունները։ Ըստ նույն աղբյուրի, ընկերությունը շուտով դառնալու է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։ Իսկ «Շոտլանդական վիսկին» ապրանքանիշի տակ խմիչք արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասի գրուպին», ինչը այս ընկերությունից կրկին ժխտում են, հայտարարելով, որ նման լուրերը նպատակ ունեն վարկաբեկելու Արթուր Բաղդասարյանին՝ որպես քաղաքական գործչի։

Դժվար է ասել, թե ինչով են պայմանավորված ՕԵԿ ղեկավարի բիզնես անհաջողությունները: Գուցե, իրո՞ք, պատճառն իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելն է: Չնայած ասում են, Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող մի օբյեկտ կա, որը ծաղկում եւ բարգավաճում է: Խոսքը Ջրվեժում, «Վան» ռեստորանի հարեւանությամբ գործող գիշերային սթրիփ-ակումբի մասին է, որը վերջին տարում զարգացավ, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայից «ներմուծված» աղջիկների շնորհիվ:

Տվյալներ կան, որ Անվտանգության խորհրդին ժամանակին պատկանող մի քանի ծառայողական մեքենաներ օգտագործվում են ակումբի վիպ հաճախորդների եւ ուկրաինացի աղջիկների սպասարկման համար: Հավանաբար, այս մեքենաները ժամանակին դուրս են գրվել ԱԽ-ից:

Հ.Գ. ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միասկյանը հերքեց մեր տեղեկությունները՝ վստահեցնելով, որ նշված սթիփ-ակումբն Արթուր Բաղդասարյանին չի պատկանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ