Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայի պատմությունը լիքն է հալածանքների եւ տառապանքների հարուստ էջերով: Մոնղոլ-թաթարներից սկսած մինչեւ բոլշեւիկյան կառավարություն՝ բոլորը հային կոտորելու, ստրկացնելու եւ ենթարկեցնելու անբացատրելի մոլուցք են ունեցել: Այլադավ գաղափարներ պարտադրելով՝ օտար նվաճողները հրի եւ սրի են քաշել մերոնց, լլկել եւ ունեզրկել՝ ազգը, հայրենիքը, կրոնն ուրանալու համար:


Ճիշտ է՝ դարեր շարունակ անազատ ենք եղել, սակայն ստրուկ էլ չենք եղել: Բայց այնպես չէ, որ դրանով ապրում կամ դրանից ուժ ու քաջալերանք ենք ստանում: Ոչ էլ, նախնիների կյանքն ուղեցույց արած, «առաջ Հայաստան» ասելով՝ դեպի ահավոր Հայաստան ենք գնում: Բնավ, պարզապես ասելս այն է, որ այն ինչ դարեր շարունակ հայի հետ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, Եվրոպայի ձեռքը բռնած թուրքերն ու անգամ Սովետմիությունը, սառնասրտորեն անում են մերոնք՝ հայրենի իշխանությունն ու վայ-ընդդիմությունը, որոնց հայ հասարակությունն այսքան հաշտ ու համերաշխ, այսքան միաբան դեռ չէր տեսել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ