Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մինչեւ խորհրդարանի նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանարոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգամավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգում են: 

Թե որն է պատճառը եւ ում հաշվին են նման հարմարություններ ստեղծում ՀՀԿ-ական պատգամավորի համար, գեներալ Մանվելի օգնականը՝ Մեսրոպ Մանուկյանը, «Առավոտ»-ին վստահեցրեց, որ այս անգամ ինքն անձամբ է վճարում. «Սրա հեղինակը ես եմ: Իմ ղեկավարին տեղյակ եմ պահել, որ իմ նախաձեռնությամբ ուզում եմ սենյակը վերանորոգել, քանի որ էն տարի ջուր լցվեց, խնդիրներ ունեցանք, իմ դուրը չէր գալիս: Խնդրեցի, թույլ տվեց, որ ամբողջությամբ ներկեմ: Ոչ ԱԺ-ի հաշվին է սա, ոչ էլ գեներալի, անձամբ իմ»:

Թե ինչ խնդիրներ են եղել, պարզվում է, որ գեներալի սենյակի պատը ճաք է տվել, եւ դա օգնականին հեչ դուր չի եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ