Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Այն պնդումը, որ Ռուսաստանը, իմանալով թե ինչ զինատեսակ եւ ինչքան է վաճառել Ադրբեջանին, վերահսկում է իրավիճակը, պարզապես տարօրինակ է եւ տպավորություն է ստեղծում, որ գնդակոծությունները նույնպես տեղի են ունենում Ռուսաստանի վերահսկողության ներքո», «Առավոտ»-ի հետ զրույցում նկատել է ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը` հայ եւ ռուս տարբեր գործիչների մեկնաբանություններին ի պատասխան, թե ավելի լավ չէ՞ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառի, քան այլ երկիր:

«Ընդհանրապես, հակամարտությունների շահարկումը, բոլոր հնարավոր միջոցներով լարվածության հրահրումը եւ անկայունության պահպանումը, աջակցությունը կոռումպացված եւ դրանով իսկ կառավարելի իշխանություններին, դա Ռուսաստանին հասու այն միակ լծակներն են, կամ մեթոդները որոնք մշտապես օգտագործում են ՌԴ իշխանությունները, մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում իրենց ազդեցությունը պահպանելու եւ նպատակներին հասնելու համար: Եթե նկատել եք, մեր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաեւ ԼՂ սահմաններում, լարվածության աճին հաճախ հաջորդում են Սարգսյանի հանդիպումները ՌԴ նախագահի հետ, կամ այլ մակարդակով հայ-ռուսական բանակցություններ, որոնց արդյունքները որպես օրենք լինում են ի օգուտ ՌԴ շահերի: Եվ այս առումով կարելի է միանշանակ ասել, որ խաղաղության եւ կայունության հաստատումը Հարավային Կովկասում հակասում է ՌԴ շահերին ու նպատակներին»,- հավելեց թերթի  զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ