Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում սեպտեմբերի 25-27-ին տեղի ունենալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին։

Երեկ մեր թղթակիցը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին խնդրել է հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը։ Նա պատասխանել է. «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում հնարավոր է տեղի ունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում, թեպետ ադրբեջանական կողմը առայժմ որեւէ հայտարարություն չի արել Ալիեւի Նյու Յորք գնալու կամ չգնալու մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ընթացքում ջանք չէին խնայում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու համար։

Նման մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 27-ին, Փարիզում. Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ։ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հույս էր հայտնել, որ Սարգսյանն ու Ալիեւը կհամաձայնեն հանդիպել մինչեւ տարեվերջ, թեեւ, քաղաքագետների կանխատեսումներով, Ալիեւը դժվար թե ԱՄՆ գնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ