Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեծ հանդիսավորությամբ օծվել է Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցին, արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահը։ Սակայն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  բացակայությունը հարուցել է ներկաների զարմանքը նաեւ այն առումով, որ նա եկեղեցու կառուցման հարցում դերակատարում է ունեցել, իսկ վերջին շրջանում էլ կրկին խոսվում է ակտիվ քաղաքականություն նրա վերադարձի մասին: Ինչո՞ւ չէիք մասնակցում, հարցրինք նրան: «Պորտուգալիայում եմ»։ Պատահականությա՞ն սկզբունքով: «Հերիք-բոլ եղավ, քեզ ի՞նչ, քո ի՞նչ գործն է,- վրդովվեց նախկին քաղաքապետը:- Կարեւորը՝ եկեղեցի է կառուցվում, խաչ է դրվելու, պատարագ մատուցվելու»: Իսկ ի՞նչ եք անում «պորտուգալիաներում»:

«Գնացել եմ ձկնորսության, ձուկ եմ բռնում: Բա ո՞նց, ընդեղ անակոնդաները շատ են, հիմա պատրաստվում ենք, Գյումրիում անակոնդայի չալաղաջի համար հատուկ սերվելատ, բաներ ենք կազմակերպում, անակոնդաների չալաղաջներ ու սերվելատներ պիտի պատրաստենք»,- փորձեց կատակել Վարդանիկը:

Այսօր «ոչ»-ի ճակատը Գյումրիում հանրահավաք է անելու, իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք ակտիվ քաղաքականություն վերադառնալ, ինչպե՞ս եք այսպիսի կարեւոր ժամանակ լքել քաղաքը: «Ես կապ չունեմ դրա հետ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: …Հետո դուք էդ շառը գցեցիք ժողովրդի մեջ, թե համասեռականների խնդիր կա, բան կա, բայց մենք նայում ենք՝ նման խնդիր չկա, իսկ եթե խնդիր չկա, ես ո՞նց կարող եմ «դեմ» լինել: Դուք դիտավորյալ սարքեցիք մարդկանց գլխին»,- սահմանադրության մասին իր կարծիքն ասաց նախկին քաղաքապետը: Ինչ-որ բան են «սարքել» Ձեր գլխին, դրա համա՞ր չերեւացիք Սերժ Սարգսյանի կողքին: «Դե, ոչ մի բան, ուղղակի հարցազրույցները… դուք միշտ մարդկանց գլխին սարքում եք ու ուրախանում: Դուք ուրախացեք, որ ձեր վերջը վատ է լինելու հանդերձյալ կյանքում, Աստված ձեզ պատժելու է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ