Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան:

Ու քանի որ խոր անհայտություն ու անորոշություն է, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորի վրա «բոչկա են գլորում»՝ պատգամավորից մինչեւ ընտրովի ու նշանակովի պաշտոններ:

Առավել քիչ հավակնոտ ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ Սերժ Ազատիչը պետք է մի բան մտածի, «ջնջի, նոր տողից սկսի, քանի որ այսպիսի թիմով որեւէ բանի հասնել հնարավոր չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ