Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կհրավիրի: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները քննարկելու են երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգի, մասնավորապես նոր Սահմանադրության նախագծի քվեարկության հարցը: ՀՀԿ-ականների առջեւ խնդիր է դրված, որ ամեն գնով կարողանան հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում իրենց խմբակցության անդամների հարյուր տոկոսանոց ներկայություն ապահովեն:

ՀՀԿ-ականների խոսքով՝ ԳՄ նիստում քննարկվելու է նաեւ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի գլխավոր 70-րդ նստաշրջանում: Իհարկե, այս դեպքում «քննարկում» բառը մի փոքր չափազանցված է, քանի որ այս դեպքում հանրապետական վերնախավի ներկայացուցիչները, յուրաքանչյուրն ըստ իր լեզվի ճարտարության, գովերգելու են իրենց առաջնորդին, նրա հասցեին ձոներ են հյուսելու»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ