Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է Երեւանի Հանրապետության եւ Բյուզանդ փողոցների խաչմերուկի մերձակա շենքերից մեկի ցուցափեղկերը մաքրում ակնհայտորեն ոչ հայաստանյան արմատներ ունեցող սեւամորթ այս երիտասարդը։ Առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա. բայց միայն առաջին հայացքից։ Իրականում մենք արձանագրել ենք մի երեւույթ, որը մեծ՝ գլոբալ գործընթացի դրսեւորում է։ Աշխատանքային էմիգրանտները մինչ օրս ձգտում էին հասնել Եվրոպա ու ԱՄՆ, որտեղ գրանցվում է ընդամենը 1-2 տոկոս տնտեսական աճ։

Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի աշխարհով մեկ, եթե «շուխուր» ընկնի մեր 4 տոկոս տնտեսական աճի մասին, աշխատանքային միգրանտների հոսքը դեպի Հայաստան ուղղակի կանգնեցնել չի լինի։ Իսկ դուք ասում եք տնտեսական աճ չկա։ Բա որ Սահմանադրությունն էլ փոխվի…»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ