Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մի անգամ արդեն պատմել եմ, հիմա հիշեցնեմ։ 2005 թվականի նոյեմբերի 27-ին ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Գավառ քաղաքում իմ բարեկամը ցերեկը ժամը մեկին գնացել էր քվեարկելու։ Ընտրական տեղամասի դուռը փակ էր։ Որոշ ժամանակ անց դուրս եկան ինչ-որ մարդիկ եւ հարցրեցին, թե ինչո՞ւ է նա եկել, ի՞նչ է ուզում։ Ազգականս բացատրեց, որ եկել է քվեարկելու։ «Ախպեր ջան, արդեն քվեարկած ա»,-ժպտալով պատասխանեցին նրա զրուցակիցները։ Այսինքն՝ «այո»-ի կազմակերպիչներն» իրենց նեղության չէին տվել ընտրակաշառք բաժանելու կամ քվեաթերթիկներ լցոնելու, պարզապես թվեր էին լրացրել եւ թղթերը հանձնել ԿԸՀ։

Որպեսզի այս անգամ էլ նույնը չլինի այդտեղ, «ոչ»-ի կողմնակիցները պետք է գոնե մեկական հոգի վստահելի մարդ ունենան Գավառի ամեն մի տեղամասում։ Արդյոք Միասնական Ընդդիմության Կոորդինացիոն Խորհրդի Գլխավոր Շտաբը, Ազգային Փրկության ճակատը եւ այլ ահասարսուռ անուններ ունեցող կառույցներն ունե՞ն նման մարդկային ռեսուրս։ Կարծես թե՝ ոչ։ Եթե ունենային, ապա այդ մարդիկ այսօրվանից կանցնեին գործի՝ կգնային տնետուն եւ կպարզեին, թե ոստիկանության հրապարակած ցուցակներում գրանցված ընտրողներից ովքեր են հանրապետությունում «ներկա», իսկ ովքեր՝ «բացակա», որից հետո կկազմեին եւ կհրապարակեին իրենց՝ իրականում առկա ընտրողների ցուցակները։ Չէ որ ակնհայտ է, որ «մեռյալ հոգիները» կլինեն հանրաքվեն կեղծելու գլխավոր ռեսուրսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ