Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է նաեւ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ ԿԲ նախագահի գործող տեղակալ Ներսես Երիցյանը ժամանակին եղել է չգործարկվող բիոզուգարանների ներդրման կնքահայրերից մեկը, ինչի մասին դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ հարցրեց. «Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի էլիտար բիոզորգարաններ բերելու, այնուհետեւ այն չգործարկելու եւ հետո ասելու, որ այս կամ այն սոցիալական ծրագիրը չենք  կարող իրականացնել, որովհետեւ գումար չկա: Ի վերջո, խոսքը մե կամ տասը դրամի մասին չէր, այլ մոտավորապես կես մլն դոլարի մասին»:

Ա. Ջավադյանը, բնականաբար, անձնվիրաբար «նետվեց» իր տեղակալին պաշտպանելու: Ընդմիջմանը պարոն Երիցյանից եւս փորձեցինք պարզել, թե ինչ է մտածում այդ պատմության մասին, բայց դեռ հարցը չլսած՝ նա ասաց. «Չեմ ուզում պատասխանել ոտքի վրա էս հարցերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ