Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կին գործարար Սիլվա Համբարձումյանի գործերը, կարելի է ասել, թարսվել են։ Ամիսներ առաջ դատարանը սնանկ ճանաչեց նրա բիզնեսներից մեկը՝ Երիցյաններից ձեռք բերած նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հացի գործարանը, որը նա վերանվանել էր «Կալաչ»։

Իսկ սեպտեմբերի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել Սյունիքում հանքարդյունաբերությամբ զբաղվող նրա՝ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեստմենթս Քոուքեյժիա» ՍՊ ընկերությունը։

Նշենք, որ 2004-ից գործող այս ընկերությունում նա համասեփականատեր է՝ ԱՄՆ քաղաքացիներ Թրեյսի Էլիս Ուեւերի եւ Գրիշա Գեւորգյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ