Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներից մեկն օրերս արձանագրեց. «Եթե չլինի Սերժ Սարգսյանի բռունցքը, բոլորը բոլորին մեկ վայրկյանում «կուտեն»: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում կա երկու տեսլական ապագայի վերաբերյալ: Մեկը, որ «հները» մնում են երեք ֆլանգով՝ ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի պորտֆելները պահում են իրենց ձեռքում:

Մյուսը, որ լուրջ վերադասավորություն է տեղի ունենում եւ նոր, համեմատաբար երիտասարդ սերունդն է մտնում խորհրդարան, հետեւաբար, տիրում պորտֆելներին

Ընդ որում, «նոր սերունդ» հասկացությունը ոչ այնքան տարիքային, որքան հոգեբանական է, եւ երիտասարդ համարվողներից շատերը եւս տեղ չեն ունենա նոր դասավարություններում, ինչն էլ պատճառ է դարձել համատարած անհանդուրժողականության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ