Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանն այսօր դառնում է 59 տարեկան: Արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Պրահայում, ՀԱՕԿ պատվիրակությամբ` մասնակցելու ՄՕԿ-ի համաժողովին: Կվերադառնա՞ ծննդյան օրն այստեղ նշելու, հարցրինք նրա մերձավորներից մեկին: «Ո՛չ, պարոն Ծառուկյանն իր ծննդյան օրերին գրեթե Հայաստանում չի լինում, համ էլ կլոր տարեթիվ չէ»: Բա ո՞նց եք շնորհավորելու: «Զանգելու ենք»:

Սակայն ասում են՝ քիչ հավանական է, որ մնա Պրահայում, ըստ մեր աղբյուրների, նա կմեկնի Բելառուս` իր ծննդյան օրը Բատկայի հետ անցկացնելու: Սակայն սա չի խանգարում, որ նրա նախկին թիմակիցներն ինտենսիվորեն լուրեր տարածեն, թե Ծառուկյանն աջակցում է «այո»-ի շտաբին, ուստիեւ վերադառնալու ծրագրեր ունի: Իսկ կայքերից մեկում էլ հոդված էին տպագրել՝ հարցադրումով, թե ինչու չի հանձնում ԱԺ մանդատը. եթե քաղաքականություն վերադառնալու նպատակ չունենար, կհանձներ այն:

Պարզ է, որ ԲՀԿ այսօրվա ղեկավարությունը տագնապում է Ծառուկյանի վերադարձի մտքից եւ նրա ստվերի հետ է արդեն կռիվ տալիս>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ