Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում օդիոզ ֆիգուրներին, մանավանդ պատգամավորներին, ասել են՝ «մալչած՝ ձեններդ էս հանրաքվեի ընթացքում չլսվի», որեւէ հոդաբաշխ խոսք-միտք մինչեւ դեկտեմբերի 6-ը չասեք, որպեսզի ՀՀԿ քարոզչությունը լուրջ «կիքսեր» չտա:

Իսկ Գալուստ Սահակյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էլ ասվել է՝ զգույշ արտահայտվեք: Ընդ որում, պատգամավորները խոսելուց առաջ պետք է անպայման «ճշտվեն», թույլտվություն ստանան Վահրամ Բաղդասարյանից, որն էլ իր հերթին «ճշտվում է» «Այո»-ի շտաբի քարոզչական պատասխանատուի հետ:

Այս իրավիճակը խորը տագնապ է առաջացրել ՀՀԿ-ի օդիոզների մոտ, որոնք չեն էլ թաքցնում, որ նեղացած են, որովհետեւ նախկինում ողջ ընտրական համակարգի «ծանրությունն» իրենց վրա էր, իսկ հիմա իրենց չեն հիշում, մեկուսացրել են:

Նրանք կարծում են, որ սա նշանակում է իրենց այժմվանից «սպիսատ» են անում: Միակ օդիոզը, որը «շարժեր է անում» ՀՀԿ շտաբում, Սամվել Ալեքսանյանն է, որն էլ աշխատում է համ իր, համ իր եղբորորդի՝ Մալաթիա Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանի համար, որովհետեւ վերջինիս որեւեէ մեկը «պրիզնատ» չի գալիս «թաղում»՝ գտնում են, որ «հլը փոքր ա, որ մեզ ասի»:

Իրենց պիտի ասի Լֆոն, «որից էլ ժողովուրդը կպահանջի իր 5 հազարը»:

Սամվել Ալեքսանյանն այս անգամ չի ուզում փող բաժանել, «ուզում է էժանով պրծնել»,- տեղեկացրին «թաղին» մոտ կանգնած աղբյուրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ