Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել է, թե երբ է հրավիրելու իր կողմից ստեղծելիք նոր կուսակցության հիմնադիր համագումարը: Արդեն հայտնի է, որ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր կուսակցության ծրագրի կազմման վրա այս օրերին ակտիվորեն աշխատում են տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ասել կուզի՝ Արա Աբրահամյանը «վարձել» է Գագիկ Ծառուկյանի «հուշարարներին»:

Մեր տեղեկություններով՝ «ստեղծագործական խմբի» անդամները նոյեմբերի 24-ին հանդիպել են Արա Աբրահամյանի հետ եւ բոլոր խնդիրների շուրջ համաձայնության եկել: Ըստ այդմ՝ «ստեղծագործական խումբը» նախ պետք է պատրաստի կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո ձեռնամուխ կլինեն համագումարի կազմակերպման գործընթացներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ