Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Էժան անանասներ, գնեք էժան անանասներ». երեկ  7-8 տարեկան երեխան «Սուրմալուի» եւ «Փեթակի» մոտ անցորդներին խնդրում էր, որ իրենից ընդամենը 2000 դրամով անանաս գնեն: Նա փորձառու առեւտրականի հմտությամբ բանակցում էր գնորդների հետ, համոզում, խնդրում: Ցրտից մատները կարմրել էին, ճաքել:

9-ամյա Վազգենն էլ Մալաթիայի շուկայում էր խնդրում, որ իրենից կիլոգրամը 550 դրամով նարինջ գնեն, վերջանա, գնա տուն:

Այդ երեխաներն այդ ժամին պետք է դպրոցում լինեին կամ տանը՝ տնային աշխատանքներ կատարելիս, որովհետեւ ուսումնական տարին դեռ չի ավարտվել: Բայց շատ երեխաներ մեր երկրում այլ խնդիրներ ունեն լուծելու, առջեւում էլ Նոր տարին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ