Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից  զրկելու համար նախօրեին Ստրասբուրգում ընդունված հակահայ բանաձեւում մեծ տեղ է թողնված, որն ադրբեջանական պատվիրակությունն առաջիկայում թերեւս մեծ ջանասիրությամբ կօգտագործի:

Դատելով բանաձեւի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ է կազմակերպելու Հայաստանի դեմ: Նման մտավախություն ունեն մեր պատվիրակության անդամները:
Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւի 8-րդ կետում խստորեն դատապարտելով ՀՀ պատվիրակության եւ ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը զեկույցի պատրաստման գործում, Վեհաժողովը համարում է, որ նման պահվածքն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ հանդիսացող երկրի պարտավորությունների եւ հանձնառությունների հետ:

«Վեհաժողովը կդիտարկի, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել այս եւ նման այլ դեպքերում, որոնք կարող են ծագել խորհրդարանականների պաշտոնավարման ժամկետներում»,-գրված է բանաձեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ