Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո որոշակի հստակություններ կարվեն կառավարությոնում սպասվող կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ:

Երեկ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների շրջանակներում քննարկվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Դաշնակցությունը չի շտապում  մեկնաբանել սույն տեղեկությունը, իսկ ՀՀԿ-ն շարունակում է պնդել, թե ոչինչ դեռ վերջնական հստակեցված չէ:

Մենք տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ն կարող է ստանալ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, եւ եւս մի նախարարական պորտֆել: Ըստ մեր աղբյուրների, կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է իրարից տարանջատել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ՀՅԴ-ին հանձնել այդ նախարարություններից մեկը, այս պահի տվյալներով՝ տարածքային կառավարումը: Պորտֆելը ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կհանձնի Դավիթ Լոքյանին: Դաշնակցությանը նաեւ երկու մարզ կտրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ