Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, դաշնակցականների հետ հանդիպել ու քննարկել է հնարավոր կոալիցիայի ձեւավորման պայմանները: Ըստ նույն տեղեկությունների՝ Դաշնակցության պատվիրակությունը գլխավորել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանից բացի՝ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով՝ դաշնակցականներն առաջարկել են, որ նոր կազմավորվելիք կոալիցիան որպես այդպիսին չկոչվի, այլ այն ձեւակերպվի որպես քաղաքական ուժերի համագործակցություն, մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունները՝ առանց «ճոխությունների»:

Քննարկվել է նաեւ նախարարական ու մարզպետների պորտֆելների հարցը: Սերժ Սարգսյանը, սակայն, ՀՅԴ-ի կողմից առաջ քաշված պայմանների առնչությամբ ոչ մի կոնկրետ պատասխան չի տվել եւ ասել է, որ ՀՀԿ-ի վերջնական կարծիքը պարզ կլինի ՀՀԿ-ի ԳՄ նիստից հետո, որ տեղի ունեցավ երեկ: Սակայն ՀՀԿ-ականները կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ եւ դեռ չեն շտապում հայտարարել, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել: Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հնարավոր է՝ մյուս շաբաթ ինչ-որ բան ասվի այս թեմայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ