Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների հետ վարվող բանակցությունները, ըստ ամենայնի, չեն տալիս ցանկալի արդյունք: Նման կասկած է առաջանում մեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների ենթատեքստերից։ Մասնավորապես, երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի սկզբում կրկին անդրադարձավ գազի գնին: Եթե «տնական լեզվով» վերաձեւակերպենք, ապա վարչապետը ասել է հետեւյալը՝ սիրելի «Գազպրոմ-Արմենիա», գազի բարձր գնի պատճառով դուք ստանում եք գերշահույթներ, բայց սպառումը նվազում է։ Մի քիչ նվազեցրեք գազի գինը, սպառումը կավելանա, ու դուք Էլի ձեր շահույթները կստանաք։

Գնացեք ձեր ղեկավարներին՝ «Գազպրոմին» ասեք, որ մենք դա ենք առաջարկում, թող զագի գինը մի քիչ իջացնեն... Ուշագրավն այն է, թե ինչու է վարչապետը այս էլ երկրորդ անգամ հարցը հրապարակայնացնում. Երբ այդ նույն բաները կարող է ասել «Գագպրոմի» կամ «Գագպրոմ Արմենիայի» ղեկավարների հետ հեռախոսազրույցներում։

Սրանով վարչապետը նախ ուզում է հանրությանը ցույց տալ, որ կառավարությանը համառ քայլեր է անում գազի զինը իջեցնելու ուղղությամբ եւ երկրորդ՝ ռուսական կողմին ցույց է տալիս, որ ինքը այս հարցում հանրության աջակցությանն է դիմում եւ հանրային պահանջարկ է ձեւավորում գազի գնի իջեցման շուրջ։ Թե որքանով սա կաշխատի, դժվար է ասել։ Ընդամենը նկատենք, որ այժմ ՌԴ-ն Հայաստանին գազ է մատակարարում 165 դոլարով, իսկ Եվրոպային 180 դոլարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ