Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները: Այս տեղեկությունը հաստատեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Ըստ newspress-ի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ նրա անունն Արմեն է: Նա ծառայության նոր պետի մարդն է եւ աշխատանքի է ընդունվել նրա օրոք:

Մեր աղբյուրը հայտնում է, որ կաշառքի համար ձերբակալված աշխատակիցն այնքան պինդ մեջք է ունեցել, որ հատուկ նրա համար համակարգում կառուցվածքային փոփոխություն է արվել եւ պաշտոն ստեղծվել:

Մեր տեղեկություններով սննդի անվտանգության աշխատակիցները կաշառք են պահանջել հունվարին: Նրանք այցելել են կենտրոնի խանութներից մեկը եւ ժամկետանց սնունդ հայտնաբերել, ապա ոչ թե ստիպել են ոչնչացնել, այլ կաշառք վերցնելով՝ հեռացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ