Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե մայիսին, ինչպես նախկինում էր, այլ մարտին, ինչը դե ֆակտո նշանակում է, որ նախընտրական փուլն արդեն սկսված է, և ուժերը պետք է բերել բարձր պատրաստվածության։

Ժամանակային «լուֆտը» փոքրացել է նոր Սահմանադրության անցումային դրույթներով, եթե նախկինում ընտրությունները տեղի էին ունենում ԱԺ լիազորությունների ավարտից հետո 30-40 օրերի միջակայքում, ապա հիմա ավելի վաղ են կայանալու, ինչն իր հերթին քաղաքական նշանակություն ունի իշխանությունների համար՝ որքան շուտ իրենց հաստափոր ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, այնքան շառ ու փորձանքից հեռու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ