Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ՀՅԴ իշխանական նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է նախկինում արդեն երեք անգամ կրթության նախարարի պաշտոնը ստանձնած Լեւոն Մկրտչյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանը շտապում է ժամ առաջ զբաղեցնել իր ավանդական պաշտոնը: Ըստ լուրերի՝ նա նախօրեին արդեն հասցրել է նախարարությունում իր հավատարիմներով խորհրդակցություն գումարել, որի ընթացքում աշխատակազմին ծանոթացրել է իր ծրագրերին:

Սակայն նախարարության կոլեկտիվին առավել շատ ոչ թե նախարարի ծրագրերն են հետաքրքրում, այլ այն հանգամանքը, թե նա կադրային ինչպիսի քաղաքականություն է վարելու: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը նախարար դառնալուց հետո կադրային ջարդ չարեց»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ