Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը եւ Ավան եւ Նոր Նորք դատարանների նախագահ Սամվել Ուզունյանը գրեթե միաժամանակ դիմումներ գրեցին եւ «խնդրեցին» իրենց շարքային դատավոր նշանակել։

Երեկ Արդարադատության խորհուրդը որոշեց ընդառաջել նրանց։ Վերաքննիչ քրեականում առաջարկվեց Վազգեն Ռշտունին, իսկ Ավան եւ Նոր Նորքում՝ ՀՀ նախագահի թիկնազորի (ՊՊԾ) պետ Կրակեմ Հրաչի որդին՝ Դավիթ Հարությունյանը։ Նա 34 տարեկան է, աշխատել է դատախազությունում, ՀՔԾ-ում։ Եվ ընդամենը 2011-ին դատավոր է նշանակվել՝ 5 տարում հսկայական կարիերային թռիչք ապահովելով։

Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, հենց նա է Ուզունյանի «տակը փորել»՝ անցանկալի տեղեկատվություն փոխանցելով «վերեւ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ