Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության հիմնադրման մասին պաշտոնական հայտարարությունը կրկին անգամ հետաձգվում է:

Հիշեցնենք, որ մամուլը մոտ երկու շաբաթ առաջ գրել էր, որ ապրիլի 7-ին նախկին արտգործնախարարը կհրապարակի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարի օրվա մասին: Նշենք, որ մինչ օրս նոր ստեղծվելիք կուսակցության անունը եւս չի հրապարակվում: Ուստի դեռեւս պարզ չէ՝ նորաստեղծ կուսակցության անունը գործող կուսակցություններից որեւէ մեկի նմանությա՞մբ է լինելու, թե Վարդան Օսկանյանն ու նրա թիմակիցներն ինչ-որ նոր անուն են մտածել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը, ամենայն հավանականությամբ, Օսկանյանի նորաստեղծ կուսակցության դերակատարներից մեկն է լինելու, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հիմնադիր համագումարի օրը հայտարարելու խնդրին, ասաց. «Ես կարծում եմ, որ այս օրերին կուսակցության մասին խոսել ճիշտ չի լինի: Կանցնի մի քանի օր, կխոսենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ