Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում քննարկվում Է ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵՏՄ վարչապետների հանդիպմանը ՀՀ մասնակցության ձեւաչափը։ 3 տարբերակ կա. մասնակցում է Հովիկ Աբրահամյանն ու կոշտ հայտարարություն անում։ Մասնակցում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու կոշտ հայտարարություն անում։ 3-րդ՝ չենք մասնակցում։

Վերջինը իշխանականները բացառում են, որովհետեւ Հայաստանում գտնվող ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը հանդիպումներ էր ունենում բոլոր մակարդակներում, մեզանում կարծում են՝ ճիշտ չի լինի Սարգսյանի առաջին նիստը «հարամելը», եւ պետք է Հովիկ Աբրահամյանը մասնակցի ու հայտարարություն անի։

Ընդ որում, Տիգրան Սարգսյանի նշանակման ժամանակ ռուսական պաշտոնյաները նրան աջակցության խոստումներ են տվել, ասել են՝ «ք՛ո պրոբլեմը մեր պրոբլեմն է»։ Բայց իրենց պրոբլեմն է դարձել Տիգրանի պրոբլեմը։ Ի դեպ, արդեն պայմանավորվածություն կա, որ ԵՏՄ հաջորդ նիստը Երեւանում է լինելու՝ մայիսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ