Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը դրական ընդունեցին թե հանրային, թե քաղաքական շրջանակները: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հավանական հանդիպման մասին եւս խոսվում էր: Սակայն Քոչոչարյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չի նախաձեռնում:

«Իրավունքը» «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց՝ ճի՞շտ է համարում Քոչարյանի պահվածքը: «Դա Քոչարյանի որոշելիքն է: Ոչ ճիշտ, ոչ էլ սխալ լինելու խնդիր չկա: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից մեր երկրում առարկայական առումով ոչինչ չի փոխվել: Եթե բովանդակային առումով ինչ-որ բան փոխվեր, ես կասեի՝ Ռոբերտ Քոչարյանն էլ թող մասնակցի»,-ասաց Մարտիրոսյանը:

Ստեղծված իրավիճակում, ըստ ընդդիմադիր գործչի, պետք է լիներ կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ լինեին, ժամ առաջ ազատվեինք կոռուպցիոն համակարգից մինչեւ հաջորդ զինված բախումը:

Մեր մյուս հարցին՝ Տեր-Պետրոսյանի հանդիպմանը տրվեցին ներքաղաքական երանգավորումներ, մասնավորապես, ՀԱԿ-ի համար հաջորդ խորհրդարանում Տեր-Պետրոսյանը տեղ ապահովեց:

«Կարող ենք, իհարկե, ներքաղաքական երանգավորում տալ: Բայց դուք մի արտահայտություն արեցիք: Խնդիրը հանրային դաշտից տեղափոխեցիք քաղաքական դաշտ: Այսինքն՝ իշխանությունը ՀԱԿ-ի համար տեղ է ապահովում հաջորդ խորհրդարանում: Իսկ ինձ համար ընդունելի է հանրության վստահությունը ցանկացած քաղաքական ուժին»,-եզրափակեց Մարտիրոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ