Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հունիսին, սպասվում են Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ: Գործող ռեկտորի՝ Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսին: Խոսակցություն կա, որ ռեկտոր դառնալու հավակնություն ունի նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս նույն համալսարանում դասախոս է, պրոֆեսոր եւ ամբիոնի վարիչ է աշխատում:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց, որ թեկնածուների ցանկն առայժմ հայտնի չէ, քանզի մրցույթ դեռ չի հայտարարվել: Հետեւաբար չգիտի, թե ովքեր կառաջադրվեն: Կարող է միայն իր մասին ասել, որ ինքը ցանկություն ունի կրկին առաջադրվելու:

Խոսեցինք նաեւ Միքայել Մելքումյանի հետ: Վերջինս կտրականապես հերքեց, ասաց, որ նման բան չկա: «Ռեկտորն իմ լավ ընկերն է, եւ ընդհանրապես, եթե նա իմ ընկերն էլ չլիներ, ես երբեք չէի հավակնի ռեկտորի պաշտոնին, քանի որ ես շատ գոհ եմ նրանից, ինչ որ կա»,-ասաց նա՝ ակնարկելով իր ներկա կարգավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ