Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին 1 տարում մամուլը բազմիցս գրեց, որ շուտով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հետաձգվում էր։ Նախօրեին Օսկանյանն ու ԲՀԿ խմբակցության 4 «անջատականներն» Ընտրական օրենսգրքին առնչվող հայտարարություն արեցին։ Օսկանյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի ստորագրությամբ հայտարարություն տարածվեց, որ իրենք օրենսգրքի քննարկման «4+4+4» ձեւաչափի հաստատումից հետո աջակցել են ոչ իշխանական թեւի ներկայացրած 5 պահանջներին եւ այժմ հիասթափված են, որ չի կայացվել համաձայնություն առանցքային որեւէ հարցի վերաբերյալ.

«Դա չի բխում մեր պետության եւ հասարակության շահերից։ Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումներն Ընտրական նոր օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ եւ պնդում ենք, որ այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Եվ պետք է շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ»։

Երեկ Ստեփան Մարգարյանից մեր լրագրողը ճշտել է՝ կարելի՞ է ասել, որ երեքդ լինելու եք Օսկանյանի կուսակցությունում։ «Նախ՝ եթե մենք մտնելու ենք, ապա չի լինելու Օսկանյանի կուսակցություն, լինելու է ընդհանուր կուսակցություն»,- խուսանավել է նա՝ ասելով, որ շուտով իրենք հայտարարությամբ հանդես կգան, որով կպատասխանեն բոլոր հարցերին։

Պատասխանելով ԸՕ նախագծի հարցում հնարավոր զարգացումների հարցին, Մարգարյանն ասել է. «Խնդիրը կարեւոր է, այն չի լուծվել, մենք աջակցություն էինք հայտնել «4+4+4»-ին, բայց պարզվեց, որ առաջ քաշված պահանջները չեն լուծվել, եթե հնարավորություն լինի, նորից պատրաստ ենք ինչ-որ ձեւով աջակցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ